Բրիտանական The Sun թերթի տեղեկացմամբ՝ «Միլան»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով:
Իտալական ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել դոնեցկյան թիմի հետ: Գործարքի իրականացումը հիմնականում կախված կլինի այն գումարի չափից, որը «Շախտյոր»-ը կցանկանա ստանալ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու համար:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Շախտյոր»-ի ղեկավարությունը մերժել էր Լոնդոնի «Չելսի»-ի առաջարկը: Վերջինս Վիլիանի տրանսֆերի ձեռքբերման համար պատրաստ էր վճարել 20 մլն ֆունտ:







































