«Ֆորմուլա-1»-ի անգլիացի հանրաճանաչ մեկնաբան Ադամ Կուպերը հայտնել է, թե «Ֆորմուլա-1» դասի թիմերին մոտ կանգնած աղբյուրներից պարզ է դառնում, որ մոտ ապագայում «Ֆորմուլա-1»-ին հեղափոխական նորություններ են սպասվում:
«Ես ունեմ մի քանի ենթադրություններ,- որոնց հիմքը թիմերին մոտ կանգնած աղբյուրներն են,- որ մոտ ապագայում մենք անակնկալի կգանք՝ «Ֆորմուլա-1»-ի հետ կապված նորությունները լսելով:
Առաջին ենթադրությունն այն է, որ թոփ-թիմեր, որոնք կլինեն «Ռեդ Բուլ»-ն ու «Ֆերարի»-ն, կարող են դառնալ «Ֆորմուլա-1» դասի ավտոարշավների ֆեդերացիայի լիիրավ բաժնետերեր: Դրա հիմքը կարող է դառնալ թիմերի միջև մոտ ապագայում կնքվելիք վստահության հուշագիրը:
Երկրորդ նորությունը կապված է դուստր թիմերի հետ, ըստ որի՝ նոր մրցաշրջանում Մայր և Դուստր թիմերի հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի վրա, որը ավելի դիտարժան կդարձնի «արքայական ավտոարշավները»,- հայտարարել է Կուպերը։






































