Imagine Entertainment ընկերությունը կնկարահանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ Սալվադոր Դալիի մասին,- տեղեկացվում է Deadline կայքում:
Կենսագրական ֆիլմի սցենարը կգրի Փեյջ Քեմերոնը: Սալվադոր Դալիի մասին ֆիլմի պրոդյուսերը կլինի Բրայան Գրեյզերը՝ Imagine Entertainment հիմնադիրներից մեկը:
Ենթադրվում է, որ ֆիլմում հատկապես ուշադրություն կդարձվի Դալիի ազդեցությանը կերպարվեստում և կինոյում, ինչպես նաև նկարչի և նրա կնոջ՝ Գալայի հարաբերություններին:
Ծրագրին կաջակցի նաև նկարչի կողմից 1983 թ. ստեղծված «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը: Սա նշանակում է, որ կինոգործիչներին հասանելի կլինեն Դալիի նամակներն և արխիվային այլ նյութերը:










































