Thursday, 04 06 2026
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը

Ի՞նչ կորոշի դատավորը` բռնություն կիրառած իրավապահների մասով

«Ժամանակ»-ի տեղեկություններով, վերաքննիչ քրեական դատարանում մի գողության գործով անցնող որոշ ամբաստանյալներ երեկ բարձրաձայնել են ոստիկանության աշխատակիցների կողմից` իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին:

Սա հաղորդում է հանցագործության մասին, և դատարանն այժմ հայտնվել է փակուղում. դատավորը կամ պետք է խախտի օրենքը և աչք փակի այդ փաստի վրա, կամ որոշում կայացնի և միջնորդի իրավապահներին` նյութեր նախապատրաստել օրինազանց ոստիկանների գործողությունների փաստով: Ամբաստանյալները, նրանց հարազատները և իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում են, որ ճնշման տարբեր միջոցներով ցուցմունքներ են կորզել և գործ սարքել: Մինչ դատարանը կորոշի անելիքը, նշենք, որ խոսքը ամբաստանյալ Վարդան Աղաջանյանի և մյուսների գործի մասին է: Վ.Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ զինծառայող և 2008թ. հունիսի 30-ից հուլիսի 30-ը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով գտնվելով գործուղման մեջ, զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ինքնակամ թողել է իր զորամասը և զինծառայության չի ներկայացել: Դրանից բացի, նրան ու մյուս ամբաստանյալներին են վերագրվում հետևյալ գողությունները. Վարդանը` Ռոբերտ Գրիգորյանի հետ, 2008թ. նոյեմբերին` գործով չպարզված օրը, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում կայանված ավտոկռունկից ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է 100,000 դրամ արժողության յուղի պոմպը: Ռոբերտ Գրիգորյանի, Իշխան Սերոբյանի, Աշոտ և Գարեգին Բոզոյանների հետ Վարդանը 2009թ. փետրվարին տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել-հանել է Երևանի «Սևան» ավտոպահեստամասերի տոնավաճառի թիվ 80 խանութ-պահեստի հետնապատի քարերը և հափշտակել 11,136,000 դրամ արժողության «ԳԱԶ» ապրանքանիշի ավտոպահեստամասեր: Այնուհետև ապամոնտաժել և հափշտակել են «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Մազ» մակնիշի ավտոկռունկի յուղի պոմպերն ու յուղի ռետինե խողովակը: Այս խմբին է վերագրվում է նաև 2009թ. ապրիլին, Երևանի Ջիվանու փողոցի 35 տան դիմաց կայանված «ԶԻԼ 133» մակնիշի ավտոկռունկից հափշտակված, 700,000 դրամ արժողության յուղի պոմպի, փոխանցման տուփի բաշխիչի, դրա կարդանային լիսեռի գողության, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի վերամբարձ կռունկից կատարված` 1,000,000 դրամ արժողության յուղի մղիչների, մարտկոցների, Աշոտ Խաչատուրյանին պատկանող ավտոկռունկից կատարված գողությունները: Իսկ Գևորգ Ալպեևի և Վարդան Աղաջանյանի համատեղ «գործունեությունը» իրավապահները կապել են «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ից հափշտակված համակարգիչների, դրանց տպիչ սարքերի գողության դրվագով, Ա.Բոզոյանի, Գ.Ալպեևի, Գ.Միրզոյանի և Ա.Հարությունյանի համատեղ «գործունեությունը»` «ԷՅ ԷՄ ՎԻ» ՍՊԸ-ից կատարված համակարգիչների, տեսատեխնիկայի գողության դրվագով: Մեղադրանքում նշված է նմանատիպ այլ գողությունների մասին ևս: Դատարանը մեղադրանքները հիմնավոր է համարել և վճռել` Վ.Աղաջանյանին մեղավոր ճանաչել գողության, գողության հանցափորձի և դասալքության համար` նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման, Աշոտ Բոզոյանին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի գողության համար և դատապարտել ազատազրկման` 5 տարի ժամկետով, Գևորգ Ալպեևին` 4, Ռոբերտ Գրիգորյանին` 5, Իշխան Սերոբյանին և Գարեգին Բոզոյանին` 4-ական, Գարիկ Միրզոյանին` 2 տարվա ազատազրկման: Իսկ Արսեն Սարոյանը դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով, սական որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հետաքրքիր է, որ սույն գործն ընդդատյա էր Շենգավիթ վարչական շրջանին, սակայն լսվել է Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Սույն գործին հետևում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է բռնություններով, սպառնալիքներով կորզված ցուցմունքների և դրանցով սարքված գործի վրա: Այս գործով ամբաստանյալները խոշտանգումների են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժնում, նրանց նկատմամբ դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորվել: Այդ մասին իրավապաշտպանին հայտնել են ամբաստանյալների հարազատները: Իշխան Սերոբյանի մայրը` Սաթենիկը, նշել է, որ Գարեգին Բոզոյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով իր որդուն այնքան են ծեծել վարչությունում, որ ցանկացել է իրեն գցել պատուհանից: Ընդ որում, Գ.Բոզոյանը գողության համար դատապարտված է եղել դեռ մեկ տարի առաջ, ինչի համար մեղքն ընդունել է, սակայն նրա կնոջ խոսքով, իր ամուսնու դեմ ցանկանում են նոր քրեական գործ սարքել` հետևյալ սցենարով. իբր նա հանցագործությունը կատարելու ցուցումները տվել է կալանավայրից` հեռախոսի միջոցով: Գարեգինի կինը` Անահիտը, իրավապաշտպանին հայտնել է, որ ոստիկաններն իրենից պահանջել են ամուսնու դեմ ցուցմունք տալ և գումար են ուզել` Գարեգինին քրեական պատասխանատվության չենթարկելու համար, սակայն չորս անչափահաս երեխաների մայրն ասել է, որ ընտանիքի միակ կերակրողի դատապարտվելուց հետո նույնիսկ երեխաների համար հացի փող չունի, և եթե այս վիճակը շարունակվի, ինքը գուցե ստիպված լինի նրանց տեղավորել մանկատանը:

Հ.Գ. Գողությունների ցանկին նայելով` կարելի է գալ այն եզրահանգման, որ գործն իսկապես սարքվել է. նախ` շատ դրվագներում գողության հստակ օր նշված չի: Երկրորդ` գողություն անողների, հավանաբար երկու տարբեր խմբերի, հիմնական հետաքրքրությունը եղել է համակարգչային տեխնիկայի և վերամբարձ կռունկների նկատմամբ, և այդ խմբերի «հետևը» փորձել են փակել իրավապահները` հանցագործությունները բռնությամբ ուրիշների գլխին կապելով: Երրորդ` եթե համակարգիչների նկատմամբ շատերը կարող են հետաքրքրված լինել, ապա վերամբարձ կռունկների` այդքան շատ պահեստամասերը կարող են պետք գալ միայն լայն թափով շինարարություն անողներին` ասենք շինարարական կազմակերպություններին: Իսկ թե ովքեր են այս երկրում նման շինարարություն անողները, և ում հետևը փակելու համար կարող են իրավապահները գնալ նման բռնությունների` կարող են շատերը կռահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում