Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ վարկային համաձայնագիրն այս գիշեր վերջնականապես հաստատվել է Հունաստանի խորհրդարանի կողմից: Ինչպես հաղորոդում է RIA Novosti-ն, համաձայնագրի ընդունմանը կողմ է քվեարկել 213, դեմ՝ 79 պատգամավոր, 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Պատգամավորները լիազորել են ֆինանսների նախարարին ստորագրել Հունաստանի, նրա Կենտրոնական բանկի, Եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամի (EFSF) և Հունաստանի ֆինանսական կայունության հիմնադրամի (HFSF) միջև համաձայնագիրը:
Համաձայնագիրը սկզբունքորեն հաստատվել էր փետրվարին, իսկ մարտի 14-ին ստորագրվել էր հաամպատասխան հուշագիր, սակայն այս գիշեր անցկացված քվեարկությունը համաձայնագիրն իրականացնելուն ֆորմալ «կանաչ լույս» է հաղորդել: Բյուջետային տնտեսման և պետական ծախսերը կրճատելու փոխարեն Հունաստանը ԵՄ-ից և ԱՄՀ-ից կստանա 130 մլրդ դոլարի օգնություն:





































