Այսօր հրապարակված երեք նոր հետազոտությունների համաձայն՝ ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել և անգամ բուժել քաղցկեղը:
Reuters-ի փոխանցմամբ՝ նախկինում կատարված որոշ հետազոտություններից ևս պարզվել էր, որ ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղից մահանալու վտանգը: Նոր կատարված հետազոտությունները առավել գիտականորեն են ապացուցում քաղցկեղի բուժման մեջ ասպիրինի դերի կարևորությունը:
Հետազոտություններն իրականացվել են Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում՝ Փիթեր Ռոֆվելի կողմից: Այս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ասպիրինը 40-ից 50 տոկոսով նվազեցնում է հիվանդության տարածումը մյուս օրգաններ: Հետազոտության հեղինակի խոսքով՝ սա հույս է ներշնչում, որ ասպիրինը կարող է օգտագործվել որպես քաղցկեղի բուժման միջոց:
Նշենք, որ ասպիրինն էժանագին դեղամիջոց է, և այն հիմնականում ջերմիջեցնող նշանակություն ունի: