«Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը Վայոց Ձորի մարզպետարանին ամրակցված 031 ԼԼ 55 պետհամարանիշերը օգտագործում է իր անձնական «Ռենջ ռովեր» և «Հունդայի Ալտիմա» մակնիշների ավտոմեքենաների վրա»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Զարմանալի է, որ այս փաստը վրիպել է ճանապարհային ոստիկանների աչքից, քանի որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքն արգելում է նույն պետհամարանիշը մեկից ավելի տրանսպորտային միջոցի վրա օգտագործել: Նման իրավախախտում կատարող անձը ենթակա է վարչական պատասխանատվության»: