ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով 22.02-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում ` Օմետեպեկ քաղաքից 15կմ դեպի արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Երկրաշարժին հետևել է 5.1 մագնիտուդով հետցնցում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 16.660 և արևմտյան երկայնություն 98.190:
Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը թույլ զգացվել է նաև մայրաքաղաք Մեխիկոյում:
Զոհերի և ավերվածությունների մասին դեռևս տեղեկատվություն չկա:










































