ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ պաշտոնապես հաստատվել են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի գավաթների խաղարկության 2013/14թթ. մրցաշրջանի եզրափակիչներն ընդունող մարզադաշտերը:
Այսպիսով` Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ. խաղարկության եզրափակիչը կկայանա Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում, իսկ Եվրոպայի Լիգայի գավաթի 2013/14թթ. խաղարկության եզրափակիչը` Թուրինի նորակառույց «Յուվենթուս» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Լիսաբոնում 1967թ. անց էր կացվել Գավաթակիրների Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ «Սելթիկ»-ը 2:1 հաշվով առավելության հասավ «Ինտեր»-ի նկատմամբ: Իտալիայում առաջին անգամ կանցկացվի Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության (նախկին ՈւԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչ այն բանից հետո, երբ որոշում կայացվեց այն անցկացնել մեկ խաղով: