Լոնդոնի Քրայդոն շրջանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է յոթ մարդ: Նրանցից հինգը ծանր վնասվածքներով և այրվածքներով հոսպիտալացվել են, իսկ մեկը շատ ծանր վիճակում է գտնվում:
Միջադեպից հետո դեպքի վայրից տարհանվել են ավելի քան հարյուր ոստիկանության սպաներ և 14 հոգի, որոնք հսկողության տակ էին գտնվում: Այնուհետև հրշեջներն անցել են կրակի մարման աշխատանքին:
Միջադեպի անմիջական վայրը դարձել է ոստիկանության հրաձգարանը, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում:
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, չնայած արդեն հայտարարվել է, որ դա ահաբեկչություն չէ:







































