Մարտի 20-ին «Ալ-Կաիդա»–ի ավելի քան հինգ ահաբեկիչներ ոչնչացվել են Եմենի Աբյան նահանգում նրանց թաքստոցը ռմբակոծելու հետևանքով:
««Ալ-Կաիդա»–ի հինգ ահաբեկիչներ ոչնչացվել են, և ևս մի քանիսը վիրավոր են Ալ-Կուզ շրջանի ռմբակոծման հետևանքով»,- հայտնել է տեղի իշխանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 16 ահաբեկիչներ ոչնչացվել էին Զանջիբար քաղաքը ռմբակոծելու հետևանքով: Հրթիռներն արձակվել են ծովից:
Տեղեկությունների համաձայն՝ Եմենի ավիացիան մի քանի հարձակում է գործել ահաբեկիչների մեկ այլ թաքստոցի Աբյան-Ջաարե քաղաքի ուղղությամբ, որը հանդիսանում է ահաբեկիչների գլխավոր հենակետը երկրի հարավում:
Հայտնում են, որ օդային հարձակումը քաոս է առաջացրել քաղաքի խաղաղ բնակչության շրջանում: Միաժամանակ Թաիզ քաղաքում երկու անհայտ անձինք գնդակահարել էին ԱՄՆ-ի քաղաքացու և անհետացել: Մահացածն աշխատում էր շվեդական բնակավայրում:
Մարդասպանության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Արաբական թերակղզու Ալ-Կաիդա»–ն: Այս մասին ահաբեկիչները տեսանյութի միջոցով հայտնել են եմենյան առաջատար լրատվամիջոցներին:










































