Saturday, 06 06 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը

Փորձ է արվում վրաց հասարակությանը սադրանքի ենթարկել. Առնոլդ Ստեփանյան

«Ռուսաստանի ջավախահայերի միության» նպատակն է լարվածություն ստեղծել վրաց հասարակության և ջավախահայերի միջև: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`անդրադառնալով «Ռուսաստանի ջավախահայերի միության» տարածած այն հայտարարությանը, թե Վրաստանում հնարավոր է ի հայտ գա նոր անկախ պետություն` ի դեմս ջավախահայերի:

Ըստ Ա. Ստեփանյանի` այս հայտարարությունն անակնկալ է եղել ջավախահայերի համար: «Այս մեսիջը Ջավախքից չի գալիս, և իհարկե, դա մեծ բլեֆ է: Դրանից մեկ շաբաթ առաջ նույն կազմակերպությունը ուրիշ հայտարարություն էր տարածել, թե պատրաստ են իրենց վրաց եղբայրների հետ պայքարել Վրաստանի իսլամացման դեմ: Այսինքն` երկու շաբաթ առաջ եղբայրներ էին և պատրաստ էին միասին պայքարել, իսկ երկու շաբաթ անց այլ հայտարարություն են անում»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը` հավելելով, որ միության նպատակը վրաց հասարակության դեմ է ուղղված, փորձում են նման հայտարարություններով սադրանքի ենթարկել վրաց հասարակության հայտնի ներկայացուցիչներին և լարվածություն ստեղծել նրանց և ջավախահայերի միջև:

Անդրադառնալով նույն հաղորդագրության այն մասին, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում կդառնա Թուրքիայի դաշնակիցը և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ռազմակայանները կմտնեն Վրաստան` տեղեկացրեց, որ
նման հայտարարությունը կարող է գնահատել մինիմում ոչ պրոֆեսիոնալ: «ՆԱՏՕ-ի ռազմակայան Աֆղանստանից բացի ոչ մի տեղ գոյություն չունի, սա շատ տեխնիկական հարց է, ՆԱՏՕ-ն ռազմակայաններ չի բացում այն երկրներում, որոնք իրեն անդամակցում են: Եթե սկսում են ՆԱՏՕ-ին անդամակցել և այդ երկրի զինվորական ուժերը արդեն դառնում են ՆԱՏՕ-ի բլոկի անդամներ»,- հստակեցրեց Ա. Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանում էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Վրաստանում հանդիպել էր իր գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Առնոլդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հանդիպման մանրամասները չեն հրապարակվել և իրեն մնում է ենթադրել, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական ռազմավարությանն ուղղված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում