Եվրոպական միությունն այսօր ներկայացրել է արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մեկնաբանությունները՝ Ֆրանսիայում հրեական դպրոցի վրա հարձակման վերաբերյալ, որն առաջացրել էր Իսրայելի ղեկավարների զայրույթը։
Հիշեցնենք, որ Էշթոնն իր խոսքում հրեական դպրոցի դեմ իրականացված հարձակումը, որի ընթացքում երեխաներ էին մահացել, համեմատել էր Գազայում երեխաների սպանության հետ, որը առաջացրել էր իսրայելցիների զայրույթը:
AFP-ն հաղորդում է, որ Քեթրին Էշթոնի հայտարարության գրավոր նոր տարբերակում նշվում է երեխաների սպանությունները Գազայում և Իսրայելի Սդերոթ քաղաքում:
Էշթոնի առաջին հայտարարությունից հետո Ֆրանսիայի դեպքի վերաբերյալ նրա մեկնաբանությունները փոխվել են:










































