Երկուշաբթի օրը Դամասկոսի հարուստ արվարձաններից մեկում բախումներ են տեղի ունեցել ապստամբների և անվտանգության ուժերի միջև։ Բնակիչներն այդ բախումները համարում են նման ռազմավարական տարածքում ամենալարված կռիվը՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ մեկ տարի առաջ սկսված ապստամբության սկզբից ի վեր:
Բայց, The New York Times-ը հաղորդում է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն այսօր Սիրիայի ապստամբներին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարումների մեջ, որոնց մեջ մտնում են առևանգումները, կալանքը, անվտանգության ուժերի անդամներին, կառավարամետ անձանց և կառավարության աջակիցներին տանջանքների ենթարկելը:
Հաղորդվում է, որ Նյու Յորքում հիմնված Human Rights Watch-ը բաց նամակ է ուղարկել Սիրիայի Ազատ բանակին` հաղորդելով, որ ընդդիմության որոշ զինված հարձակումներ կառավարության հետ կրոնական անհամաձայնությունների պատճառով են եղել:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավարն ասել է, որ Սիրիայի կառավարության դաժան ռազմավարությունը չի կարող արդարացնել զինված ընդդիմադիր խմբերի արարքները, և որ ընդդիմադիր առաջնորդները պետք է իրենց հետևորդներին ասեն, որ ցանկացած հանգամանքներում չպետք է տանջանքների ենթարկել կամ առևանգել մարդկանց










































