Ամերիկյան TSN հեռուստաալիքի կազմած մինչև 23 տարեկան մարզիկների լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել աշխարհի առաջին ռակետ բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին, ռեգբիիստ Կեմ Նյուտոնը, բասկետբոլիստներ ամերիկացի Բլեյք Գրիֆֆինը և իսպանացի Ռիկկի Ռուբիոն, շվեդ հոկեյիստ Էրիկ Կարլսոնը, կանադացի 3 հոկեյիստներ՝ Ջոն Տավարեսը, Ջորդան Էբերլեն և Սթիվեն Սթեմոկսը, ինչպես նաև բրիտանացի գոլֆիստ Ռորի Մաքիլրոյը:









































