ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշում է Սուրբ Պատրիկի օրը` Սպիտակ տանը ընդունելով Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիին:
The Associated Press-ը գրում է, որ Օբաման շնորհակալություն է հայտնել վարչապետին` Իռլանդիայում անցած տարի ջերմ հյուրընկալության համար և խոստացել է շուտով նորից այցելել, այս անգամ արդեն` կնոջ հետ:
Օբաման և Քենին, ինչպես նաև ԱՄն վարչապետը, Կապիտոլիումում կմասնակցեն Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ճաշին:
Օբաման լրագրողներին ասել է, որ ինքն ու Քենին քննարկել են համաշխարհային տնտեսությանը վերաբերող հարցեր և Իռլանդիայի` սեփական բյուջեն ղեկավարելու համար գործադրվող ջանքերը








































