ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հաղորդակցվել Իրանի քաղաքացիների հետ` ապահովելով տեղեկատվության և ինտերնետի հասանելիություն:
“Չկա որևէ պատճառ, որ Իրանը և ԱՄՆ-ը բաժանված լինեն: Այստեղ` Միացյալ Նահանգներում, ամերիկյան ծագում ունեցող իրանցիները մեծ ներդրում են ունեն մշակութային կյանքում: Այս տարի «Նադերի և Սիմինի բաժանությունը» իրանական ֆիլմն արժանացել է կինոարտադրության ամենաբարձր մրցանակին` (Օսկար) որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
Մեր ռազմածովային ուժերը միասին պայքարում են ծովահենության դեմ, ամերիկացի ծովայինները նույնիսկ փրկում են գերի ընկած իրանցիներին: Բայց նրանք այժմ զրկված են հաղորդակցության հնարավորությունից” ,- ասել է Օբաման Նովրուզի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ իրանական իշխանությունները նախկինի նման արգելափակում են որոշ արբանյակային հեռուստաալիքներ և ռադիոկայաններ , ինչպես նաև պահպանում են ինտերնետում գրաքննություն:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ամերիկացիները ցանականում են երկխոսության մեջ մտնել , հասկանալ իրանցիների տեսակետները, սպասումները և այդ նպատակով ԱՄՆ-ը Իրանում ստեղծել է վիրտուալ դեսպանատուն, սկսել է Twitter, Facebook, Google+ սոցիալական կայքերը թարգմանել պարսկերեն:
“Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք սաստկացնում ենք պատժամիջոցները Իրանի նկատմամբ, իմ վարչակազմն անում է ամեն ինչ, որպեսզի իրանական ժողովրդին ինտերնետից օգտվելու հնարավորություն ընձեռի”,- ասել է Օբաման:










































