Saturday, 13 06 2026
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

Հասրաթյանի նախագծած շենքերն անհայտ են ճարտարապետներին, բոլորին…

Նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ինչպես երևում է, սկսել է կադրային փոփոխությունների «մաղ»: Կադրային այդ «մաղից» դուրս չմնաց մեր օրերի ամենախոցելի ոլորտը` ճարտարապետությունը:

Արդեն պարզ է, որ օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին փոխարինելու կգա ճարտարապետ Միքայել Հասրաթյանը ( ի դեպ, այդ պաշտոնին նրան միջնորդել է հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը), ով հայտնի հայր և պապ ունի: Միքայել Հասրաթյանը 1962-1975թթ. Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանի թոռն է, նրա հայրը հայտնի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն է, ում անվան տակ ճարտարապետ Լևոն Իգիթյանը պատրաստ է ստորագրել որպես հանրապետության լավագույն ճարտարապետի: Հոր և պապիկի անցյալը, ներկան իսկապես դրական են, որևէ մեկը, անգամ ոչ ճարտարապետ, այդ փաստը ժխտել չի կարող: Սակայն, անկեղծ ասած, պապիկի ու հոր անցյալն ու ներկան մի կողմ, բայց Միքայել Հասրաթյանին` որպես ճարտարապետի, գրեթե որևէ մեկը չի ճանաչում. մեզ հետ զրուցած ճարտարապետներից որևէ մեկը չկարողացավ նշել որևէ կառույց, որ նախագծած լինի Միքայել Հասրաթյանը: Ու մինչև կլինի նրա` Երևանի գլխավոր ճարտարապետ դառնալու հրամանը (յոթ օրվա ընթացքում), որևէ մեկը չի հավատում, որ իսկապես նորանշանակ որևէ պաշտոնյա ի զորու է որևէ բան փոխելու, այն էլ երևանյան ճարտարապետական աղճատումների համայնապատկերում, որտեղ ճարտարապետության տրամաբանության մասին լռում ես:

Նախկին Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ (97-99թթ.)Համլետ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե այն, որ Միքայել Հասրաթյանը Գրիգոր Հասրաթյանի թոռնիկն է, որը քաղաքի և հանրապետության համար հսկայական աշխատանք է կատարել, արդեն ողջունելի է: Նրա խոսքերով, իսկական երևանցին հենց Գրիգոր Հասրաթյանն էր: Գրիգոր Հասրաթյանը ճարտարապետություն այնքան էր սիրում, որ «Երևաննախագծում» աշխատած տարիներին ամեն ճարտարապետ իր նախագծած շենքից տուն էր ստանում: Գրիգոր Հասրաթյանը տղային` Ռուբենին էլ դարձրեց ճարտարապետ, հիմա, ինչպես նշում է Համլետ Խաչատրյանը, եթե լուսահոգին ողջ լիներ, ամենից շատ ինքը կուրախանար, որ թոռը դարձավ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Նրա խոսքերով, որևէ մեկը մրցակից չէր կարող լինել, երբ հայրը ճարտարապետ է, պապը եղել է քաղաքապետ, թեև սա ոչ թե պապիկի և հոր համբավի և ուժի արդյունք համարեց, այլ սերունդների մասնագիտությունների շարունակականության, ինչպես օրինակ` Բախի սերունդներինը, նաև ավելացրեց, որ լավ է ազգանուն ունեցող մարդը գա, քան մականուն ունեցողը: Իսկ հարցին` արդյո՞ք բացի արյունակցական կապերից, այլ հատկանիշներ չեն կարևորվում պաշտոնի նշանակելիս, Համլետ Խաչատրյանը նկատեց, որ ճարտարապետը տարիք, փորձ ինչքան էլ ունենա, միևնույն է, այս քաղաքի համար էլի քիչ է լինելու, բայց այն, որ թարմություն, նոր եռանդ կգա, դա հաստատ է:

Համլետ Խաչատրյանը, խոսելով Երևանի ճարտարապետական աղճատումներից, ասում է, որ ճարտարապետը չէ մեր քաղաքը փչացնողը, այլ մեր ժողովուրդը. «Նայեք մեր բակերին, մուտքերին, շքամուտքերին, պատշգամբներին, տանիքներին, տեսեք, ամեն մեկը ինչ-որ մի բան անում է փչացնելու քաղաքը, յուրաքանչյուրը` սկսած ամենաբարձր պաշտոնյայից մինչև ամենավերջին չքավորը, ամեն ինչ չպետք է բարդել ճարտարապետների վրա, թեև մեր մեղքն էլ կա: Մենք, իհարկե, կարող էինք ամեն ինչով առաջ ընկնել ժողովրդից, բայց դա մեզ չհաջողվեց»: Այսօրվա մեր հարաբերություններում առհասարակ շատ բարդ է նոր բանի հիմք դնել, մի նոր բան, որը կունենա շարունակականություն, այլապես ամեն մեկը գալիս է, իրենն է հիմնում. ըստ ճարտարապետի` դա է պատճառը, որ Երևանում ավարտուն ճարտարապետական կտոր չկա` նախագահի նստավայրից սկսած. «Մեր հասարակության ամենավառ հայելին ճարտարապետությունն է, այս դիսհարմոնիան առկա է ամենուր»:

Իսկ մեր այն հարցին` եթե շատ բան կախված չէ ճարտարապետից` ինչու եք ողջունում նոր ճարտարապետի նշանակումը, ասաց, որ պաշտոնը հավիտենական չէ, ցմահ չէ, ինչ-որ մի ժամանակ պետք է փոխվի: Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը նշեց, որ առհասարակ քաղաքի գլխավոր ճարտարապետ լինելը բարդ բան է. «Սարսափելի լարվածություն… ես որ հիշում եմ այդ օրերը, սարսափ երազների նման եմ հիշում»: Իսկ հարցին, թե նոր ճարտարապետն այսքան խոցելի Երևանում ի՞նչ անելիքներ պետք է ունենա` դժվարացավ պատասխանել, սակայն մի քանի կարևոր խնդիր նշեց, մասնավորապես` ամենահասունացող վտանգը տրանսպորտն է, մուտքերը և իհարկե հենց ինքը` Երևանը: Ճարտարապետը նկարագրում է, որ երբ վերևից ենք նայում Երևանին, այն ճիշտ մեր այսօրվա հասարակության պատկերն է հիշեցնում: Եվ եթե կարողանանք ինչ-որ մի ձև գտնել, ինչ-որ նախագծեր, ծրագրեր մտցնել, համաերևանյան շարժում սկսել, շենքերի տանիքները «խելքի բերել», դա արդեն ձեռքբերում կլինի: «Երբ աշխարհի քաղաքներին ենք նայում, տեսնում ենք հանդարտ, խաղաղ, իսկ մեր տանիքները անհանգիստ, դարուփոս, վերև-ներքև, անիմաստ, տգեղ, դիսհարմոնիկ, դա կուզենայի փոխվեր», – ասում է Համլետ Խաչատրյանը` փաստելով, որ հեշտ չէ Երևանի գլխավոր ճարտարապետ լինելը, երբ ինքը դարձավ, նոր միայն հասկացավ` դա ինչ է:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանի խոսքերով էլ, պետք է աշխատել քաղաքի հոգևոր կլիման փոխել:

Մի խոսքով, որևէ ճարտարապետ այդպես էլ չիմացավ, թե Միքայել Հասրաթյանը ինչ ունի նախագծած, թեև, մյուս կողմից, այն, որ Երևանի ապագա գլխավոր ճարտարապետի նախագծած շենքերին ծանոթ չեն` ավելի լավ է, քանի որ դա կփչացներ նրա բարի համբավը, եթե հանկարծ մի նախագիծ նրա ձեռքերով գծված լիներ, որովհետև դրանք բոլորն անհաջող են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում