«Վերջին շրջանը լի էր ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձություններով: ՀՀ-ն պատրաստվում է ընտրությունների և քաղաքական ավանտյուրիստներից մինչև առողջ քննադատներ անդրադառում են դրան»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, փաստ է, որ ՀՀ-ն կատարել է իր ընտրությունը՝ խորացնել ժողովրդավարական գործընթացները: Է.Շարմազանովը կարևորեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում, որտեղ կոչ արվեց գնալ համակարգային բարեփոխումների ճանապարհով:
Արտաքին հարաբերություններում, ըստ Է.Շարմազանովի, կարևորվում էր ԼՂ հարցը. «Թուրքիայի վարչապետը համառորեն չէր ուզում հասկանալ, որ Ղարաբաղը պատմական հայկական հող է: Լիտվայում ադրբեջանցիները փորձեցին անցկացնել մի հակահայկական բանաձև, որը երեկ մեր ջանքերով Սեյմում տապալվել է»:










































