Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի Վերահսկիչ պալատը ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին տուգանել է 1,384,000 դոլարով: Դրա պատճառն այն է, որ Իվանիշվիլին իր անձնական հաշվեհամարից գումարներ է փոխանցել իր համակիրներին, որոնց մի մասն իրականացվել է ապօրինի ճանապարհով:
Տեղական օրենքով այդպիսի դեպքերում տուգանքը համարժեք է ապօրինի 10 փոխանցումներին: Իվանիշվիլին դեռ չի մեկնաբանել Վերահսկիչ պալատի որոշումը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Վերահսկիչ պալատը ֆինանսական մեքենայությունների պատճառաբանությամբ պալատ էր կանչել Բիձինա Իվանիշվիլիի 300 համակիրների: Այդ կապակցությամբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վերահսկիչ պալատը դարձել է Վրաստանի նոր դատախազություն: Վերահսկիչ պալատի գործողությունների կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը:











































