Մարտի 24-ին Սեդա Ղազարյանի Հիշատակի հիմնադրամը կազմակերպում է սեմինար` «ԶԼՄ-ները որպես հոգեբանական տրավմայի աղբյուր» թեմայով:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ սեմինարը նախատեսված է ԶԼՄ-ների ներկայացուցիչների և անհատ լրագրողների համար, քանի որ արտակարգ իրավիճակները և ամենօրյա կենսական դժվարությունները մեր կյանքի անբաժանելի մասն են և պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Սեմինարի ժամանակ քննարկվելու են արտակարգ իրավիճակները լուսաբանելու ընթացքում ԶԼՄ-ների դերը և խնդիրները, մասնավորապես «լուրը չդարձնել նոր հոգեբանական տրավմայի աղբյուր» սկզբունքը: Ընդ որում, տրավմատիկ բովանդակություն պարունակող լուրը վնասակար հետևանք կարող է ունենալ ինչպես լրագրողի այնպես էլ հասցեատերերի (հեռուստադիտող, ընթերցող, ռադիոլսող) համար:
Սեմինարը լինելու է ինտերակտիվ, որի ժամանակ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաև գնահատելու իրենց սթրեսակայունթյունը:
Սեմինարը կվարի և զեկույցով հանդես կգա Խաչատուր Գասպարյանը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, ՍՂՀՀ գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ:
Սեմինարը տեղի կունենա ՍՂՀՀ-ի Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում մարտի 24-ին ժամը 14.00-ին, կտևի երկու ժամ:











































