Saturday, 13 06 2026
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան

Գոհարը 2 բարձրագույն ավարտելուց հետո «կավատ» է դարձել

45-ամյա Գոհար Ղազարյանն երկրորդ անգամ է ազատազրկվել: Նա մի անգամ դատապարտվել է խարդախության համար, երկրորդ անգամ` …

Գոհարի մոտ կարծես թե, երկուսից պակաս բան չի լինում. իր ասելով` 2 բարձրագույն կրթություն ունի, ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Բայց նա այդ «լեզվաբանական», «Աբովյան» բառերը լրիվ այլ կերպ է ընկալել և փոխանակ երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվի, նպաստել է չափահաս ու անչափահաս 10 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն և «Աբովյան» ՔԿՀ-ի ուղեգիր վերցնելով` ուղևորվել այնտեղ` ուղղվելու:

Քրեական գործի նյութերից, Գոհար Ղազարյանին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք, որ նա 2,5 տարի` 2008թ. մինչև 2010թ. օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում կոորդինացրել է 10 մարմնավաճառի սեռական գործունեությունը: Բայց հանուն արդարության` պետք է նշել, որ ի տարբերություն նախկինում մեր լուսաբանած նմանատիպ գործերի` այստեղ մեր հերոսուհին ոչ թե նրանց խոցելի, անօգնական վիճակից օգտվելով է նրանց թրաֆիկինգի մեջ ներգրավել, այլ իմացել է, որ տուժողները մարմնավաճառությամբ են զբաղվում, բայց «կլինետ» ու նրանցից «փող կպցնելուց» անբաշար են, ինքն է այդ գործառույթն իրականացրել:

Գոհարը վերոնշյալ ժամանակահատվածում ծանոթացել է մարմնավաճառներ Անչոյի, Լյանչոյի, Նելլիի, Տաթոյի, Վարվառայի, Անկայի, Աելիտայի, ինչպես նաև անչափահասներ Լիլիթի ու Ռուզաննայի հետ. իմացել է, որ նրանք մարմինները և դրա հետ կապված այլ ծառայություններ են մատուցում փողով կամ ապրանքափոխանակության տարբերակով. ասենք, սեռական ծառայություն էին մատուցում ու դրա դիմաց ինչ-որ գույք վերցնում: Դե Գոհարն էլ մտել է մատի ու մատանու արանքը ` նախապես հաճախորդներ գտել, գին խոսացել, և երբ երկու կողմերի հետ էլ պայմանավորվածություն է ձեռք բերե` մարմնավաճառներին ուղարկել է տարբեր հյուրացոյաին համալիրներ` «գործուղման»: Եվ քանի որ այս երկրում գրեթե ոչինչ անվճար չի լինում, այդ թվում Գոհարի «հաճիտյուրիկական»` միջնորդական ծառայությունը, նա ամեն գործ կպցնելու համար, յուրաքանչյուր մարմնավաճառից կամ նրանց հաճախորդներից վերցրել է 5000 և ավելի դրամ` գործի «քավոր» կանգնելու համար:

Այժմ Գոհար Ղազարյանին երկու մեղադրանք է առաջադրված` գույքային օգուտ ստանալու նպատակով պոռնկությանը նպաստելու համար /քր օրի 262 հ. 1-ին մ./, ինչպես նաև նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից /262 հոդ. 3-րդ մ. 1-ին կ./, և այն պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Արդեն դատաքննության ժամանակ կպարզենք, թե այդ ինչ պաշտոն է զբաղեցրել կամ ինչ գործունեությամբ է զբաղվել մեր «հերոսուհին»:

Ի դեպ, երբ մի առիթով կոլեգաներիցս մեկը հարց էր տվել մի մարմնավաճառի, թե ինչու է այդ գործով զբաղվում, վերջինս պատասխանել էր, թե` իր մասնագիտությամբ Հայաստանում գործ չի գտնում, լուսահոգի գործընկերս էլ եզրակացրել էր. «կարելի է մտածել` Թամարիկը աֆրիկյան բզեզի ձախ ոտքի մասնագետ է…»: Բայց ի տարբերություն Թամարիկի` Գոհարը իր մասնագիտությամբ գործ գտնելու խնդիր չի ունեցել. լրագրողի հետ զրույցի ժամանակ ասել է. «Ես ոչ թե աշխատանք չեմ գտել, այլ մասնագիտական աշխատանքս ինձ չի բավարարել ամբողջ ընտանիքը պահելու համար: Ունեի երեք անչափահաս երեխա, պահում էի նաև հորս, մորս, եղբորս, ովքեր բոլորը իմ խնամակալության տակ էին»: Այստեղ են ասել` Գոհար, մանկավարժի փողը քիչ էր, հոգսերդ` շատ, միանգամից «պուտանստրոյ» բացեիր, բուհե՞րն ինչիդ էին պետք, այդքան ժամանակ կորցրիր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում