Ռուսաստանը 2017-2018 թթ. պետք է պատրաստ լինի պատասխան տալու եվրոպական հակահրթիռային պաշտպանությանը (ԵվրոՀՀՊ): Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի ժամանակ:
«Մենք իրոք չենք փակում դռները՝ և՛ կոնֆերանս ենք անցկացնում, և՛ շարունկում ենք այդ թեմայով քննարկումները մեր գործընկերների հետ: Ցանկացած դեպքում պետք է պատրաստվել փոփոխության: Անհրաժեշտ է, րոպեսզի մինչև 2017-2018 թթ. մենք ամբողջությամբ պատրաստ լինենք»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ինքն արդեն համապատասխան կարգադրրություն արել է կառավարությանը և պաշտպանության նախարարությանը:









































