Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով երեք հայ է զոհվել: Նրանք երեքն էլ Իրանի քաղաքացիներ են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ տեղեկությունների, Իրանից Հայաստան եկող ավտոբուսն այսօր Իրանի տարածքում շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 10 մարդ:










































