Ուկրաինայի Գերագույն ռադան ի գիտություն է ընդունել Ժամանակավոր հետաքննիչ մարմնի հաշվետվությունը, որը հետաքննում էր «Նավթոգազ Ուկրաինա»-ի ու «Գազպրոմի» միջև գազային համաձայնագրի կնքման հանգամանքները` դրանում Ուկրաինայի տնտեսական անվտանգության համար պետական դավաճանության տարրեր գտնելու փաստի առնչությամբ:
Ժամանակավոր հետաքննիչ մարմնի ղեկավար Իննա Բոգոսլավսկայայան (Ռեգիոնների կուսակցություն) լիագումար նիստում կարդացել է հաշվետվությունը, որին կողմ են եղել 266 ժողովրդական պատգամավորներ:
Բանաձևում նշվում է, որ 2009թ. հունվարի 17-19-ը «Նավթոգազ Ուկրաինա»-ի ու «Գազպրոմ»-ի միջև ընթացող բանակցությունների ընթացքում Յուլյա Տիմոշենկոն հասարակությունից ու իշխանությունից թաքցրել է ՌԴ պաշտպանության նախարարությանն ունեցած իր մասնավոր ընկերությունների պարտքը (ավելի քան 405 մլն դոլար), թաքցրել է նաև ՌԴ-ում գոյություն ունեցող քրեական գործը, որտեղ ապացուցված է իր մեղքը՝ կապված ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին տված կաշառքների բազմակի դեպքերի փաստի հետ։03
«Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ հանգամանքները, անշուշտ, վկայում են երկրի վարչապետի որոշման մասին՝ հօգուտ այլ պետության»:









































