«Ֆլամենգո»-ի երիտասարդ հարձակվող Դուգլաս Բաջոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք հայտնի ակումբներ, չնայած նրան, որ Դուգլասը դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել իր հիմնական թիմի կազմում:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Դուգլաս Բաջոն «Ֆլամենգո»-ի երիտասարդական թիմի կազմում իր խաղով ապշեցրել է մասնագետներին և անմիջապես հայտնվել «Ինտեր»-ի, «Չելսի»-ի, «Ռեալ»-ի և «Նապոլի»-ի սկաուտների տեսադաշտում: Բրազիլիայում Բաջոյին համեմատում են «Ֆլամենգո»-ի լեգենդար խաղացող Ռոնալդինյոյի հետ:
Այդուհանդերձ, մինչ 2013 թվականի փետրվար ամիսը Դուգլասը չի կարող հեռանալ իր ակումբից, որովհետև այդ ժամանակ նրա 18 տարին դեռևս լրացած չի լինի: «Ֆլամենգո»-ի ղեկավարությունը ցանկանում է 18 տարին լրանալուց հետո նույնպես Բաջոյին պահել թիմի կազմում: Պարզ է դարձել, որ մադրիդյան ակումբը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի դիմաց վճարել 1.5 մլն եվրո:






































