Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Ժողովուրդ»-ը հրաժարվում է 100 հազար դրամ վճարել Գեղարքունիքի մարզպետին

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռել է հօգուտ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել տպագրել հերքում: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որևէ մեկնաբանության, դատավորը մերժել է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` հրապարակային ելույթի … բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Այսպօսով, «Ժողովուրդ»-ը պահպանել է օրենքների, էթիկայի ու բարեխղճության բոլոր նորմերը: ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` իրականացրել է մասնագիտական օրինական գործունեություն եւ վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրել է ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը: Սակայն այս պարզ ճշմարտությունը չհասկանալով` դատավոր Թամրազյանը վճռել է. ՙՙԺողովուրդ թերթի խմբագրություն՚ ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրություն գումար»: Լավ է միայն, որ պաշտոնապես արձանագրվել է, որ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2.5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:

Դատավորը նույն վճռով մերժել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի: Օրաթերթն էլ մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում՝ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է «Ժողովուրդ»-ի բարի համբավը: Բայց դատավորն այդ կարծիքին չէ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը եկել է եզրակացության, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թամրազյանի կայացրած վճիռը բխում է բացառապես գործադիր իշխանության շահերից: Նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, մարզպետ Նվեր Պողոսյանի ուղղակի ազդեցության տակ եւ կատարել է նրա կամքը:

Այս վճռով` անկախ տուգանքի չափից, գործող իշխանությունները փորձ են անում համապետական ընտրություններից առաջ լռեցնել, սանձել ազատ խոսքը: Եւ քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը վճիռն համարում է անօրինական, ուստի հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին՝ չնայած որ ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը շատ է անհրաժեշտ այդ 100 հազար դրամը:

Վերջում կրկին ուզում ենք հայտարարել, որ անկախ կայացված ապօրինի եւ հակասահմանադրական վճռի բովանդակությունից, «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում նահանջել. Մենք կշարունակենք բարձրաձայնել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների մասին` ինչքան էլ որ դրանք դուր չգան փոխվելու խոստում տված ՀՀԿ-ին, «Բարգավաճ երկիր կառուցող» ԲՀԿ-ին կամ ինքնադրսեւորման քայլեր կատարող ՕԵԿ-ին:

Լուսանկարում դատավորն է, որը դատ է վարում կոշիկները հանած

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում