Bloomberg-ից ստացված հաղորդումների համաձայն՝ Microsoft ընկերությունը ծրագրում է մինչև 2012թ. ամառ ավարտել Windows 8-ի աշխատանքները և նոր օպերացիոն համակարգը թողարկել 2012 թվականի հոկտեմբերին: Թողարկման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև այլ մանրամասներ հայտնի կդառնան ապրիլին կայանալիք միջոցառման ժամանակ:
Digital Trends-ը հաղորդում է, որ հոկտեմբերին նախատեսված թողարկումը կհամընկնի տոների հետ կապված գնումների շրջանին, ինչը ընկերությանը հնարավորություն կտա Windows 8-ը վաճառել համակարգիչների և պլանշետների հետ:
Եթե Microsoft-ը չկարողանա մինչև հոկտեմբեր թողարկել օպերացիոն համակարգը, ապա Apple-ը՝ իր նոր iPad-ով, կշարունակի իշխող դիրք գրավել պլանշետների շուկայում. այսպես է կարծում Gartner ընկերության վերլուծաբան Մայքլ Գարփթենբերգը:









































