ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը Թուլուզի հրեական դպրոցի կրակոցները համեմատել է Գազայում այժմ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում պաղեստինցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Էշթոնն ասել է՝ երբ մենք մտածում ենք, թե ինչ է տեղի ունեցել Թուլուզում, հիշում ենք այն, թե ինչ էր տեղի ունեցել Նորվեգիայում մեկ տարի առաջ, կամ այն, թե ինչ է հիմա կատարվում Սիրիայում, Գազայում և այլ վայրերում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը զինված անձը հարձակվել էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող հրեական դպրոցի վրա և սպանել 4 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների:










































