ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ներքաղաքական կարգավորման համար կառավարական ուժերն առաջինը պետք է վայր դնեն զենքը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք միշտ հստակորեն ասել ենք, որ վստահ ենք կառավարական զորքերի կողմից կրակի դադարեցման անհրաժեշտության մեջ, որից հետո հակամարտության մյուս կողմերը պետք է հետևեն այդ օրինակին:
Նշեմ, որ սրա մեջ կա ուղիղ պատճառահետևանքային կապ. ռեժիմը կրում է բռնությունների համար ողջ պատասխանատվությունը և իր պարտականությունն է առաջինը հրաժարվել դրանից»,- ասել է Նյուլանդը` հավելելով, որ հենց կառավարությունն է պատասխանատու Սիրիայում բռնությունների համար:










































