Թունիսում ժողովրդական հուզումներ են, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի պարզել, թե քանի հայ քաղաքացի կա այնտեղ: ԱԳՆ մամլո խոսնակը «Առաջին» լրատվականին փոխանցեց, որ Թունիսում հայկական դեսպանատուն չկա, այդ իսկ պատճառով իրենք չեն կարող ինֆորմացիա ստանալ, թե այնտեղ այս պահի դրությամբ քանի ՀՀ քաղաքացի կա: Տիգրան Բալայանը նաև տեղեկացրեց, որի իրենք տեղեկություններ են սպասում Եգիպտոսում գտնվող Հայաստանի դեսպանատնից:
Նշենք, որ մի շարք տուրիստական կազմակերպություններ մեզ փոխանցեցին, որ մինչև հունվարի 12-ը Թունիսում Հայաստանից հանգստացողներ եղել են, սակայն այս պահի դրությամբ իրենք էլ որևէ տեղեկություն չունեն, թե այլ հանգստացողներ կան, թե ոչ:










































