«Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, մեր տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հայտնի է, որ նա բավականին ուժեղ մրցակից ունի` ի դեմս գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի: Իսկ Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետի հանգամանքը: Մեզ լուրեր են հասել, որ Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել: Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել` խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը:
Ի դեպ, անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի»:










































