Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Քրեականները պահանջում են Օքսանային այրող Արտյոմ Պողոսյանի և մյուսների «հաշիվները մաքրել» (լուսանկարներ)

Ուկրաինայի քրեակատարողական հիմնարկների մեծ մասում քրեականները նամակներ են ստացել քրեական հեղինակություններից, ովքեր պահանջում են` հաշվեհարդար տեսնել նիկոլաևցի 3 տղաների նկատմամբ, ովքեր օրեր առաջ բռնաբարել ու փորձել էին այրելով սպանել 18-ամյա Օքսանա Մակարին: Այդ մասին գրում է Комсомольская правда в Украине պարբերականը:

Առայժմ Օքսանա Մակարի բռնաբարության և սպանության փորձի մեջ կասկածվող Եվգենի Կրասնոշեկը, Արտյոմ Պողոսյանը և Մաքսիմ Պրիսյաժնյուկը պահվում են Ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում (ՁԺՊՎ): Սակայն օրենքի համաձայն, մեղադրանք առաջադրելուց հետո նրանց պետք է տեղափոխեն նախաքննական մեկուսարան, որտեղ նրանք պետք մնան մինչև դատավճռի հրապարակումը: Բայց այնտեղ նրանց արդեն սպասում են տեղի կալանավորները:

«Ես տառացիորեն այսօր շփվել եմ մի շատ լավ ծանոթի հետ,-ասել է կալանավոր Ժորա «Պիսար»-ը,- ով պնդում է, որ նրանցից և ոչ մեկը ընդհանուր խցում իր տեղը «չի գտնի»»: Նիկոլաևսկի ոստիկանությունում այդ տեղեկատվությունը հաստատել են` իրենց անունը գաղտնի պահելու պայմանով: «Մեզ մոտ այդ պատճառով իսկապես լուրջ բարդություններ են առաջացել,-ասել է քննիչ Նիկոլայը:- Հիմնավոր կասկածներ կան, որ մեղադրյալների հաշիվները կփորձեն մաքրել մինչև դատավճռի հրապարակումը»: Նրա խոսքով, մի քանի օր առաջ Ուկրաինայի քրեակատարողական հիմնարկների մեծ մասում պատիժ կրող զէկերը նամակներ են ստացել քրեական հեղինակություններից` պահանջով` հաշվեհարդար տեսնել այդ տղաների նկատմամբ:

Այդ ընթացքում կասկածյալներից Արտյոմ Պողոսյանն անընդհատ լացում ու երդվում է, որ չի բռնացել Օքսանայի նկատմամբ, այլ պատահաբար է հայտնվել այդ բնակարանում: Բայց ահա քննությունն արդեն պարզել է, որ Արտյոմ Պողոսյանն անձամբ մասնակցություն է ունեցել հանցագործությունը թաքցնելու գործում. նա օգնել է Եվգենի Կրասնոշեկին և Մաքսիմ Պրիսյաժնյուկին` Օքսանա Մակարին քարշ տալ շինհրապարակ և մասնակցել է նրան այրելու գործողությանը: Պողոսյանի մայրը` Լարիսա Պողոսյանը, շարունակում է պնդել, որ իր որդուն հակառակ իր կամքի են պահել այդ բնակարանում:

Օկսանա Մակար

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլաևում մարտի 9-ի լույս 10-ի գիշերը այդ տղաները խաբեությամբ տուն են հրավիրել 18-ամյա Օքսանա Մակարին, հերթով բռնաբարել նրան, հետո հանցագործության հետքերը թաքցնելու համար` սկզբում փորձել են նրան` խեղդամահ անել, իսկ հետո` կենդանի այրել:

Կասկածյալները ձերբակալված են, իսկ աղջիկը գտնվում է հիվանդանոցում` չափազանց ծանր վիճակում: Երեքշաբթի օրը նշանակված վիրահատությունը հետաձգվել է, քանի որ տուժողի մոտ թոքաբորբ է սկսվել:

Արտյոմ Պողոսյան

Իսկ ահա Ուկրաինայի Сегодня. պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Սեմյոն Գլուզմանը համարում է, որ Օքսանա Մակարին խոշտանգած երեք երիտասարդները մեղսունակ են: Նա այդպիսի եզրակահանգման է եկել` դիտելով կասկածյալներից մեկի` Կրասնոշեկի հարցաքննության տեսագրությունը, որտեղ նա խոստովանում է, որ հենց ինքն է խեղդամահ արել Օքսանային: «Նա հիվանդ մարդու տպավորություն չի թողնում, միանգամայն գիտակից է»,-նշել է Գլուզմանը:

Եվգենի Կրասնոշեկ

Թերթին ՆԳՆ-ից հայտնել են, որ կասկածյալների մեղսունակությունը ստուգելու փորձաքննություն պաշտոնապես չի անցկացվել:

Նիկոլաևում Կրասնոշեկի մոր մասին ասում են, որ տեղի ունեցածից հետո մայրը փորձել է կախվելով վերջ տալ կյանքին, սակայն նրան օգնության է հասել երկրորդ որդին և կանխել: Իսկ կասկածյալներից Արտյոմ Պողոսյանի մայրն ասել է, որ իր որդին ստորագրել է մի բանի տակ, ինչը չի արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում