Ֆինլանդիան փակել է Դամասկոսում իր դեսպանատունը: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է ԱԳՆ փաստաթղթում, բոլոր դիվանագետներն արդեն լքել են Դամասկոսը և ժամանակավորապես գտնվում են Հորդանանի և Լիբանանի տարածքում։ Այս մասին հաղոդրում է ИТАР-ТАСС–ը:
Ավելին, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկի Թուոմիոյան կոչ է արել բոլոր ֆիններին հնարավորինս խուսափել Սիրիա մեկնելուց, իսկ այն համաքաղաքացիները, ովքեր գտնվում են Սիրիայում` լքեն այդ երկիրը։
Անցած շաբաթ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրները որոշում էին ընդունել փակել Դամասկոսում իրենց դեսպանատները:
Սիրիայում իրենց դեսպանատները փակել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան և Իսպանիան։






































