Մի ժամանակ անգամ նրա ներկայությունը բավական էր, որ վախ ներշնչեր բոլոր ներկաներին: Եվ չնայած նրա փառահեղ ազդեցությունը քաղաքական ոլորտում վաղուց չկա, նրա անփոփոխ կեցվածքը նկատելի էր, երբ տիկին Թետչերն անցած շաբաթ երևաց հանրության մեջ` վայելելու գարնան արևը Լոնդոնի այգում:
Daily Mail-ը գրում է, որ 86-ամյա նախկին վարչապետը հետևում էր, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, ուրախ էր և զրուցում էր անցորդների հետ, ովքեր մոտենում էին նրան:
Նախկին վարչապետին ընկերակցել է նրա շունը, որի գլուխը «երկաթյա տիկինը» մեծ սիրով ու քնքշանքով անընդհատ շոյել է:













































