Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր Treehouse կոչվող հաստատության բացման կապակցությամբ իր առաջին հանրային ելույթն է ունեցել՝ որպես թագավորական ընտանիքի անդամ։
Այս միջոցառումը նախաձեռնել էր Children’s Hospices–ը, որն այն 7 բարեգործական ընկերություններից մեկն է, որոնց վրա դքսուհին հատուկ ուշադրություն է դարձնում:
Բրիտանական լրատվամիջոցներն այսօր գովերգել են դքսուհուն՝ իր առաջին ճառի համար` ասելով, որ նա այն արտասանեց դանդաղ ու պարզ:
The Christian Monitor–ը հաղորդում է, որ չնայած դքսուհին իր խոսքի սկզբում նյարդայնացած է եղել, բայց այնուհետև կարողացել է համարձակորեն ու հանգիստ ներկայացնել իր խոսքը:










































