YouTube-ը հաջողությամբ վերածվում է հեռուստատեսային ինտերնետ–ծառայության, քանի որ կայքի օգտատերերն այժմ այնտեղ անցկացնում են 60 տոկոսով ավելի ժամանակ, քան անցած տարի:
Daily Mail-ը գրում է, որ նման փոփոխության պատճառը YouTube-ի վերափոխումն էր, որից հետո կայքում ավելացավ հեռուստատեսության նմանվող Channels հատվածը և ավելացվեցին առավել երկար տեսագրություններն ու տեսանյութերը:
Google-ի անձնակազմը հայտնել է, որ նաև ավելացել է Channels-ին բաժանորդագրվածների թիվը:
Ինչպես հաղորդել է PaidContent-ը, նման տվյալները ցույց են տալիս, որ ուղղակի կայք մտնելու և այնտեղից հեռանալու փոխարեն, այժմ օգտատերերն այնտեղ առավել շատ ժամանակ են անցկացնում:
Սա նրա արդյունքն է, որ կայքն այժմ առաջարկում է ավելի երկար ու ավելի հաճելի բովանդակություն:
Նշենք, որ YouTube կայքում ամեն օր դիտվում է 3 միլիարդ տեսանյութ:










































