Սև կնճռոտ մաշկով, եղջյուրների նման սուր ականջներով, կարմիր լեզվով և կանաչ աչքերով Don Sphynx ցեղատեսակին պատկանող սարսափելի տեսք ունեցող կատուն արժանացել է հարյուրավոր մարդկանց հիացմունքին կատուների ցուցադրության շոուի ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Շոուին մասնակցել են հարյուրավոր կենդանիներ՝ Ղազախստանից ու Ղրղզստանից: Դրանով դրանց տերերին հնարավորություն է տրվել ցուցադրել իրենց տարօրինակ և հրաշալի կենդանիներին:
Don Sphynx-ները ռուսական ծագում ունեն: Ցեղատեսակը առաջին անգամ հայտնվել է 1987 թվականին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:
Պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Էլենա Կովալևան նկատել է մի խումբ երեխաների պայուսակով Ֆուտբոլ խախալիս: Պայուսակի մեջ նա հայտնաբերել է սարսափազդու կատվին, ում տուն է տարել և խնամել:










































