Հայաստանի Տավուշի մարզի սահմանային դիրքերում, այսօր` մարտի 19-ին, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը:
Կատարվում է հետաքննություն:
Aravot.am-ի փոխանցմամբ, զոհվածը գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանն է:
Ըստ կայքէջի, 35-ամյա մայորին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր 5 րոպե անց` 14.50-ին մահացել է: Արտակ Շահբազյանը Արարատ քաղաքի բնակիչ էր:









































