Monday, 15 06 2026
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Ճագարը հասավ Ղարաբաղին

Թերեւս կարելի է ասել, որ հին տոմարով Նոր տարում մեկնարկեց նաև Արցախի հակամարտության կարգավորման 2011 թվականը:
Հունվարի 13-ին տեղի ունեցան միանգամից երկու իրադարձություն, որոնք ուղղակի առնչվում էին Ղարաբաղի հարցին եւ տարվա առաջին անդրադարձն էին դրան: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ իրադարձությունները եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու առանցքային երկրների` Ռուսաստանի եւ ԱՄՆ մայրաքաղաքներից: Նախ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է եռակողմ ձևաչափի հանդիպումների ջանքը, եւ հունվարին տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան արտգործնախարարների մակարդակի հանդիպում, ինչն էլ երեկ հաստատեց Հայաստանի արտգործնախարարը: Հետո` ավելի ուշ, հանրությանը հայտնի դարձավ ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպության ամենամյա զեկույցի մասին, որը վերաբերում է աշխարհի ճանաչված ու չճանաչված երկրներում ազատության աստիճանին: Այդ զեկույցում վերջին տարիներին «մասամբ ազատ» որակվող Լեռնային Ղարաբաղը որակվել էր «ոչ ազատ» երկիր` այդ կարգավիճակում հավասարեցվելով Ադրբեջանին:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, սակայն այն բավական սերտ կապեր ունի ԱՄՆ կառավարական շրջանակներում, ընդհուպ Սպիտակ տանը: Դա մի կազմակերպություն է, որի աշխատանքի արդյունքը հաշվի է առնվում ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը մշակելիս եւ իրականացնելիս: Ավելին, շատ հաճախ էլ ԱՄՆ վարչակազմը հենց այդ կազմակերպության միջոցով է իրականացնում իր քաղաքականության որոշ մասը, եթե համարում է, որ այդ ոչ կառավարական աղբյուրը կարող է առավել արդյունավետ լինել, քան պաշտոնական խողովակները:

Այդպիսով, թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից միաժամանակ ազդակներ են գալիս Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք իրենց մեջ կարծես թե պարունակում են այդ գործընթացում կողմերի տարեկան մարտավարության վերաբերյալ որոշակի ուրվագծեր: Ինչ խոսք, միամիտ կլինի կարծել, թե դրանով ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը ասում են ամեն ինչ եւ ներկայացնում իրենց տարեկան մարտավարությունը: Երկու երկրներն ունեն շահերի եւ հետաքրքրությունների լայն համակարգ, եւ նրանց մարտավարությունը նաեւ Ղարաբաղի հարցում բավական բազմերանգ է լինելու, եւ ուղղություններն ու շեշտադրումները կլինեն բազմազան: Բանն այն է, որ նրանք սկսում են: Առայժմ լուռ է Ֆրանսիան: Փոխարենը` Եվրահանձնաժողովի նախագահ Բառոզուն է մեկնում Բաքու եւ այնտեղ պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այդ ամենից, իհարկե, պետք չէ լուրջ հետեւություններ անել այն մասին, որ 2011 թվականը բեկումնային տարի է լինելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Բանն այն է, որ համանախագահ երկու առանցքային երկրներում` ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, տարին նախընտրական է: Ռուսները 2011-ին նոր Պետդումա են ընտրելու, իսկ 2012-ի գարնանը ընտրելու են նոր նախագահ: ԱՄՆ-ը 2012-ին նոր նախագահ է ընտրելու, եւ այդ իմաստով 2011 թվականը այնտեղ էլ նախընտրական տարի է, երբ կմեկնարկեն, այսպես կոչված, փրայմերիզները` ներկուսակցական թեկնածուական ընտրությունները, որոնք թերեւս անցնում են ոչ պակաս գրավիչ եւ թեժ պայքարում, քան հենց պետության նախագահի ընտրությունները: Այսինքն` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ առումով 2011-ին զբաղված երկրներ են եւ հազիվ թե վճռական քայլերի դիմեն Ղարաբաղի հարցում բեկում արձանագրելու ուղղությամբ: Ավելի հավանական է, որ նրանք պարզապես կփորձեն տարվա ընթացքում հարցն այնքանով ուշադրության կենտրոնում պահել, որքանով որ դա պետք է հակամարտության կարգավորման գործընթացում դիրքերը չզիջելու, մրցակից միջնորդներին առավելություն չտալու համար: Նրանց, թերեւս, կհուզի նաեւ իրավիճակի կայունության եւ վերահսկելիության հարցը, քանի որ հազիվ թե իրենց համար նախընտրական տարում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունենան Կովկասում պատերազմի, թեկուզ կարճատեւ պատերազմի տրամադրություն: Այդ իմաստով էլ սպասելի են, թերեւս, լոկալ բախումներ հրադադարի գոտում, միջադեպեր, որոնց մենք արդեն իսկ ծանոթ ենք, սակայն լայնածավալ կարճաժամկետ, միջնաժամկետ կամ առավել եւս երկարաժամկետ ռազմական գործողություններն այդ ուղղությամբ, թերեւս, քիչ հավանական են:

Տարին նախընտրական է նաև Հայաստանում: Դա արդեն ենթադրում է մի փոքր այլ պահվածք: Հայաստանի իշխանությունն էլ այդ պարագայում որևէ կերպ չի գնա որեւէ բեկումնային քայլի, համաձայնության, քանի որ առավել ևս նախընտրական իրավիճակում, երբ ամեն ինչ անցնում է, ըստ էության, ոչ սովորական ռեժիմի, կարող է իրավիճակն անվերահսկելի դառնալ Ղարաբաղի հարցում որեւէ առարկայական քայլի դեպքում: Սակայն արտաքին հարթության վրա ձեռնպահ մնալով որեւէ այդպիսի քայլից, եւ թերեւս այդ քայլի կարիքն էլ չի լինի հենց ռուսների եւ ամերիկացիների նախընտրական «եղանակի» պատճառով, Հայաստանի իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի տարվա ընթացքում ներքին քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար խաղարկել Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաքարտը: Այսինքն` դրանով գուցե փորձ կարվի պարբերաբար նվազեցնել քաղաքացիական սպասելի ակտիվությունը կամ գերակտիվությունը: Թե ինչպես է աշխատացվում այդ մեխանիզմը` թերեւս հայտնի է արդեն եղած տարատեսակ նախադեպերից. ստեղծվում է Ղարաբաղի հարցում լարվածության ֆոն, և այդ ֆոնի վրա ներքաղաքական ակտիվությունը ներկայացվում է իբրեւ թշնամու ջրաղացին ջուր լցնելու գործողություն: Չի կարելի ասել, թե այդ պարզունակ խայծը բոլորն են կուլ տալիս, բայց աներկբա է, որ հոգեբանական առումով այն թողնում է հանրային բավական լայն ազդեցություն: Ընդ որում, Ղարաբաղի հարցը ներքաղաքական իրավիճակի «կարգավորման» նպատակներով օգտագործելու մարտավարությունը սպասելի է ոչ միայն Հայաստանի իշխանությունից, այլ նաև հենց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի իշխանություններից: Ակնհայտ է, որ Հայաստանի նախընտրական իրավիճակը չի լինելու նրանց ուշադրությունից և հետաքրքրությունից դուրս: Իսկ Ղարաբաղի հարցը տարիներ ի վեր հղկված եւ կոփված խաղաթուղթ է այդ առումով Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու, ներքաղաքական զարգացումներ խթանելու և տրամադրություններ ձեւավորելու հարցում: Այնպես որ, շատ հավանական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ պարբերաբար, գուցե ոչ հազվադեպ, բայց դիմեն Ղարաբաղի հարցը շահարկելու քայլերին` զուտ ներքաղաքական էֆեկտներ ստանալու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում