Դեկտեմբերի 31-ից մինչև այս տարվա հունվարի 13-ը Կապանում ջրծաղիկի 50 նոր դեպք է արձանագրվել: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վարակաբան Աիդա Բադալյանի` 3 մանկահասակ երեխայի մոտ հիվանդությունը բարդություններով է ընթանում: Մեկ հոգի ուղարկվել է մայրաքաղաք: Իրավիճակը, ըստ բժիշկների, վերահսկելի է: Կապանի դպրոցներում և մանկապարտեզներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են, ծնողներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ևս Կապանում արձանագրվել էր ջրծաղիկի համաճարակ: