Այսօր առավոտից լրատվամիջոցներից մի քանիսը տեղեկություն էին տարածել որ Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 10 հայ է վիրավորվել: Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ոչ թե պայթյուն, այլ փոխհրաձգություն, ինչի արդյունքում բարեբախտաբար հայեր չեն տուժել:
Սիրիական Սանա գործակալության փոխանցմամբ կառավարական զորքերը առավոտյան հայտնաբերել են զինյալ ընդդիմադիրների Մեզզեյ բնակելի թաղամասում գտնվող թաքստոցը: Զորքը խաղաղ բնակչությանը տարհանել է տարածքից և ընդդիմադիրների ու զորքի միջև բախում է տեղի սկսվել: Ընդդիմադիրներից 2-ը զոհվել են, 3-ը` ձերբակալվել: Զենք-զինամթերք է առգրավվել: Գործողության ընթացքում կառավարական զորքից մեկ զինվոր է զոհվել:
ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց նաև , որ երեկվա Հալեպի հայկական թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված հայերը 3-ն են և բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:










































