News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սահամանապահ ոստիկանության առափնյա պաշտպանության աշխատակիցները Սարփիի շրջանում (Աջարիա) այսօր կալանել են Ռուսաստանի դրոշով երթևեկող PUR-NAVOLOK բեռնանավը: Այս մասին հայտարարել է սահմանապահ ոստիկանության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բեռնանավը կալանվել է ծովագնացության կանոնների խախտման պատճառով: Նավի անձնակազմը բաղկացած է 10 մարդուց, որոնք բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են: Բեռնանավի նավապետ, Ռուսաստանի քաղաքացի Յուրի Դանիլովի նկատմամբ սկսվել է նախնական հետաքննություն:






































