Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պարսից ծոցի ափին ընկած իրանական Հանավե նավահանգստի մոտ կործանվել են երկու ոչ մեծ բեռնանավեր: Դրա հետևանքով զոհվել է 2 մարդ, 4 մարդ անհետ կորել է:
Յուրաքանչյուր բեռնանավում գտնվել է 6-ական մարդ: Վթարի ժամանակ բեռնանավերից մեկի անձնակազմին հաջողվել է փրկել: Նավերն իրենց վրա կրել են 500-ական տոննա բեռ: Ներկայումս աշխատանքներ են տարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ:









































