Գերմանիայի և օտարերկրյա քաղաքական գործիչները շնորհավորել են Իոհաիմ Գաուկին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը
հույս է հայտնել, որ Գաուկը երկրի քաղաքական կյանք նոր գաղափարներ ու զարգացումներ կբերի,- հաղորդում է Deutsche Welle:
Նոր նախագահին շնորհավորել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:









































