Երեկ ուշ երեկոյան «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում տեղի է ունեցել վարչության նիստ, որին հաջորդել է Արարատ Զուրաբյանի առանձնազրույցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և կուսակցության վարչության անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ «Ժառանգություն» կուսակցության ցուցակի հրապարակումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներսում դժգոհություն է առաջացրել:
Մեր աղբյուրների պնդմամբ, Արարատ Զուրաբյանը Խաչատուր Քոքոբելյանին առաջարկել է հրաժարվել «Ժառանգություն» կուսակցության ցուցակից և ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով, սեփական կուսակցության անվամբ: Մեր տեղեկություններով, սակայն, թե Խաչատուր Քոքոբելյանը և թե Ալեքսանդր Արզումանյանը դեմ են եղել այս առաջարկին:











































