Մարտի 18-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են,որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 05 58Լ պետհամարանիշով (վարորդ` 1962թ. ծնված Է. Ծատուրով ) միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:
Հրշեջ-փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել Էրիկ Ծատուրովին և ուղևոր` 1994թ. ծնված Գեորգի Ծատուրովին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:






































