Չինացի հայտնի գրողների մի խումբ փոխհատուցում է պահանջել տեխնոլոգիաների հսկա Apple ընկերությունից` մեղադրելով նրան իրենց գրքերի չարտոնագրված տարբերակները իր օնլայն խանութում վաճառելու մեջ:
Պաշտոնական Xinhua լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ 22 գրողներից բաղկացած խումբը պահանջում է 7.7 միլիոն դոլարի փոխհատուցում:
Գրողներն ասում են, որ ընկերությունը վաճառել է 95 չինական գրքերի չարտոնագրված տարբերակներ:
Xinhua-ն հաև հաղորդել է, որ Գրողների իրավունքների միությունը նամակ է հղել Apple-ին` պահանջելով փոխհատուցում:






































