Իրանի բարձրաստիճան օրենսդիրը Իսլամական Հանրապետության պետական լրատվամիջոցին երեկ հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի Իրանի քաղաքակիրթ միջուկային ծրագիրը և վերադարձնի «ծանր կորուստները»”:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուժերդին ասել է, որ «Վեցյակ»-ը, որի հետ Իրանը համաձայնել է բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, պետք է ընդունի, որ իրանցի գիտնականները միջուկային վառելիք են ստեղծել երկրի և Թեհրանի հետազոտական ռեակտորի համար, որն օգնել է բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը:
Բորուժերդին խորհուրդ է տվել վերջ տալ հակամարտության քաղաքականությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արել դադարեցնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որն ուղղված է իրանական ակտիվների վրա, ինչպես նաև դադարեցնել Իրանի նկատմամբ բեռնարգելքի կիրառումը:











































