Եգիպտոսում ազատ են արձակվել երկու բրազիլացի զբոսաշրջիկները, որոնք առևանգվել էին նախօրեին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով եգիպտական ոստիկանությանը:
Ոստիկանությունում ասել են, որ բանակցություններին մասնակցել էին ինչպես Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ բեդվինական ցեղերի առաջնորդները: Հաղորդվում է, որ հենց բեդվինական ցեղերի ներկայացուցիչներն էին իրականացրել առևանգումը:
Հայտնի է, որ բրազիլուհիներն առևանգվել էին Սինայ լեռան մոտ: Անհայտ անձինք դուրս էին բերել բրազիլուհիներին ավտոբուսից և տարել անհայտ ուղղությամբ: Որոշ տեղեկություններով` բեդվինները ցանկանում էին օտարերկրյա զբոսաշրջիկներին փոխանակել իրենց բանտարկված բարեկամների հետ:










































